Մտահոգ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ և եկեղեցու ներսում ծավալվող իրադարձություններով՝ վերահաստատում ենք մեր ուխտը՝ հավատարիմ մնալով ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրությանը և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ «ուղիղ վարդապետությամբ մեզ ուսուցանում է ճշմարտության խոսքը»...